«Oրենքով գող» Պզոյի և դստեր պարը

Համացանցում է հայտնվել «օրենքով գող» Պզոյի և դստեր պարը հարսանիքի ժամանակ:  Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի՝ Պզոյի դստեր շքեղ հարսանիքը։

Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է։ Շորը արժեցել է 17.000 դոլար։ Կայքի տեղեկություններով  հարսանիքի խմիչքը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, նախապես բեռնատարներով բերվել է ԱՄՆ-ից, իսկ քաղցրավենիքը՝ Դուբայից։

Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական և մերձգողական համայնքի հայտնի դեմքերին՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:

Sեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների,  ՀՀ ԱԺ մականունավոր  նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ