Հայաստանը ներկայացնող գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը` ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաների համար «Ты супер! Суперсезон» երգի միջազգային շոուի կիսաեզրափակչում ելույթ ունեցավ և կատարեց շատ հուզիչ մի երգ` Նարգիզի և Մաքսիմ Ֆադեևի հայտնի «Мы вдвоем»–ը։
Ելույթից առաջ ցուցադրվեց փոքրիկ հոլովակ, որում Սաթենիկը խոստովանեց, որ պատրաստվում է երգել սիրո մասին, բայց այդ հարցում ոչինչ չի հասկանում։
Հոլովակում ներկայացվեց նրա կյանքի տխուր պատմությունը. հայրը մի օր հեռացել է և այլևս չի վերադարձել, Սաթենիկը հոգնել է նրան սպասելուց։
Տեսանյութը ստորև․․․