Ռոււբեն Մեհրաբյանը գրում է.
Փաստորեն, էն «պարետ» նշանակված բեղավոր թերմացքը Ռոբերտ Կաչիրյանի «Էրմենիսթան» դաշինքի մոլեռանդ կողմնակիցներից էր։ Բնականաբար, շրջապատ էլ կունենա դրանց «ղոլերումը»։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատապես անելիքներ եւ հետաքրքրություն կունենա առ այն, թե էս ժանտախտն ինչ տարածվածություն ունի։ Հրապարակային կերպով մի «օպերատիվ վարկած» կուզենայի ներկայացնել։
Փնտրեք ռուսական ազդեցության շրջանակներում։ Ադրբեջանն ուղղակիորեն կարող էր հավաքագրել միայն սակավամիտների եւ միամիտների։ Սակայն սրանք հայտնվել են ադրբեջանցիների տիրույթում, լինելով հավաքագրված հենց ռուսների կողմից։ Ու ռուսներն իրենց «բազան» ուղղակի փոխանցել են ադրբեջանցիներին։
Չէ՞ որ գործում է ՌԴ֊Ադրբեջան համաձայնագիր` հետախուզական տեղեկատվության փոխանակման մասին։ Ի՞նչ պակաս տեղեկատվություն է, ի՞նչ պակաս պատճառ` փոխանակելու համար։ Մանավանդ նման որակի խուրդեքը, որի դիմաց մի շիշ էլ չէ, կեսլիտր, այլ «մերզավչիկ» արաղն էլ է բավարար։ Եվ ի վերջո, ռուսին ծառայողը թուրքին ինչո՞ւ չպիտի ծառայի, թեթեւ համոզելու բան է, կամ դա էլ կարելի է չանել, նույն բանն է` գլխանց համոզված են, էս թերմացքի նման։