Ինչպես Մելաձեն երգեց «Голос»-ի հայ մասնակցի հետ

4-ամյա Կարեն Հայրապետովը կատարել է Վալերի Մելաձեի «Որքան գեղեցիկ ես դու այսօր» երգը։ Մարզիչներից ոչ մեկը շուռ չի եկել նրա կատարման ընթացքում, բայց նա հաճելի բոնուս է ստացել՝ զուգերգ Վալերի Մելաձեի հետ, բեմի վրա։

«Իմ կողմից երևի հիմա անհամեստություն կլինի մեկնաբանություններ անելը։ Սա իմ ամենասիրելի երգերից է և ինձ համար այն շատ կարևոր է։ Քեզ անչափ շնորհակալ եմ, որ դու հենց այս երգն ես ընտրել։ Ես չգիտեմ էլ, նման դեպքերում պետք է անմիջապես սեղմել կոճակը, թե համեստորեն նստած մնալ բազկաթոռի մեջ։ Ես երգում էի այս ամբողջ երգը՝ քեզ մեջքով նստած։ Չափազանց հաճելի էր։ Երևի թե զերծ մնամ մեկնաբանություններից»,– ասել է Մելաձեն։

Տղան պատմել է, որ ապրում է մոսկվայում, իսկ ծնվել է Երևանում։ Ի պատասխան դրան՝ Բաստան նրան հայերենով ողջունել է։

Ելույթից հետո Կարենը Մելաձեին խնդրել է այս երգը կատարել իր հետ զուգերգով՝ բեմի վրա, և նա հաճույքով համաձայնել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ