Մենք էլ, որ սպառնալիքներ չունենայինք, ագրեսոր հարևան չունենայինք, իհարկե կարող էինք նաև չընդունել Հռոմի ստատուտը.Թորոյան

Հայկ Թորոյանը գրում է.

Թե բա ԱՄՆ-ն Հռոմի Ստատուտ չի ընդունել, տո լավ է՛ գժուկներ, բա մի հատ հարց տվեք ձեզ, էդ ԱՄՆ-ն կամ ԱՄՆ-ի նման Քաղաքակիրթ «ոչ բռնապետական» երկրները, որոնք չեն ընդունել, ի՞նչի պետք է ընդունեն, եթե էդ Երկրները իրենց Անկախության դեմ վտանգ չեն տեսնում, ի՞նչի ընդունեն, եթե իրենց հարևան երկրներից սպառնալիքներ չեն լսում..

Մենք էլ, որ սպառնալիքներ չունենայինք, ագրեսոր հարևան չունենայինք, իհարկե կարող էինք նաև չընդունել..

Հերիքա էս պրոռուսական մանիպուլացնող թեզը տարածեք, թե բա Ամերիկան Հռոմի Ստատուտ չի ընդունել, արդեն էնքան ենք «հաբրգել», որ մեզ Ամերիկայի հետ ենք ուզում համեմատել.. Բայց պրինցիպի վատ չի 😂 Կարևորը ձգտումնա..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ