Դեհ ինչ ասես, որ բառացիորեն 2 շաբաթ առաջ Ալիևի իրականացրած էթնիկ զտումից հետո երկրիդ ընդդիմությունը դեմ է քվեարկում Հռոմի ստատուտին.Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Դեհ ինչ ասես, որ բառացիորեն 2 շաբաթ առաջ Ալիևի իրականացրած էթնիկ զտումից հետո երկրիդ ընդդիմությունը դեմ է քվեարկում Հռոմի ստատուտին ու Ալիևի դեմ միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելուն, ինչ է թե Ռուսաստանի ԱԳՆ «հույս էր հայտնել, որ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները թույլ չեն տա վավերացնել այն… «

Եթե իմանայի, որ այդ ուժերը նախկինում ու այժմ ալիևին խորտակող տղերքն են, այդպիսի հզոր պետություն ու բանակ են ստեղծել, ես էլ կասեի’ Փաշինյան, բավական է թղթերով ու երկար, հոգնեցնող ընթացակարգերի հետևից ընկնես…

Բայց, ախր, 2 շաբաթ առաջ ևս մեկ պոռոտախոսության պտուղներ ճաշակեցինք չէ?…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ