«Չեմ զարմանում, որ ԷՇարմազանովները առավոտից իրիկուն զառանցում են, բայց …». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կաատարել՝ անդրադառնալովորոշ կայքերի տարած ինֆորմացիային

Ես չեմ զարմանում, որ ԷՇարմազանովները առավոտից իրիկուն զառանցում են ներկա «շատ վատ» իշխանության հասցեին, չեմ զարմանում նաեւ, որ մի շարք լրատվամիջոցների գրչակներ հերթապահում են սրանց ֆեյսբուքյան էջերում, որ հենց բլթացնեն՝ վերցնեն ու արտատպեն սրանց տխմարությունները։
Մի՜ քիչ զարմանում եմ, որ այս ԶԼՄ-ներից ոմանք կատաղությունից կապտում են, որ կասկածում ենք իրենց անսահման «անաչառությանը»։
Փաստորեն «անաչառություն» նշանակում է, օրինակ, Քաղաքացու օրվա մասին ամենաստորակարգ բարբաջանքներ տարածե՞լը։ Բա մենք էլ միամտորեն կարծում էինք՝ անաչառությունն էն է, որ էդ ձեր շատ սիրելի զառանցանքներին զուգահեռ՝ Քաղաքացու օրվա մասին դրական տեսակետներ էլ տպեք, Ֆեյսբուքը լիքն է նման տեսակետներով։ 


Չեք ուզում՝ ջհանդամը տպեք, երջանկացեք ԷՇարմազանովներով, ինչքան ուզում եք ու ինչքան կարող եք։ Բայց ձեզ մի ճղեք, հա՞, ծվծվալով, թե անաչառ եք, ձեզ գնահատող չկա։ 
«Գնահատողը» երեւի լավ «գնահատում է», որ էսքան ապուշացել եք հանուն «գնահատականի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ