15 ուղևորներով վերջին ավտոբուսը ԼՂ-ից հասավ Գորիս. Գեղամ Ստեփանյան

ԼՂ-ից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Այդ մասին ասված է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում։

«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:

Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,- նշված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ