Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է

Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության և աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցները սկսել են գրանցել ԼՂ-ում մնացած հայերին։

«Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների կայուն վերաինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ ապահովելու և ադրբեջանական պետության հովանավորությունը վայելելու հնարավորություն ստեղծելու նպատակով՝ կապված այնտեղ մնացած անձանց իրավական կարգավիճակի հաստատման հետ, Ադրբեջանի միգրացիոն պետական ծառայության, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցները սկսել են աշխատել Ղարաբաղի տարածաշրջանում»։

Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի վարչակազմը՝ նշելով, որ աշխատանքներ են իրականացնում՝ կապված Ղարաբաղում բնակվող հայերի նախնական գրանցման համար դիմումներ ստանալու և այդ կապակցությամբ կրթական միջոցառումների անցկացման հետ, իսկ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցները՝ որոշելու բնակիչների սոցիալական և հումանիտար կարիքները:

«Վերաինտեգրման» գործընթացում ընդգրկվելու համար նախնական գրանցման դիմումներն ընդունվում են Միգրացիոն պետական ծառայության աշխատակիցների կողմից Ստեփանակերտ քաղաքում գտնվող նախկին «ոստիկանության» շենքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ