Բա ոնց այդպիսի մարդիկ որոշեցին, որ քայլելով անցնելու են… Բա իրենց հայրենի աշխարհում, զինվորական լինելով, կածանների տեղ չգիտեին?…Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա սաֆարյանը գրում է.

Այն ինչ անում է Արցախի իշխանությունը, մեղմ ասած’ ընդունելի ու հասկանալի չէ։
Ինձ համար մեկ է եղել’ Սամվել Բաբայանը, Քյոխը կամ պատերազմին մասնակցած մյուս հազարավոր զինվորականները կածանով են եկել, անցակետով, թե անտառներով, Բլինքենի թե Պուտինի երաշխիքի տակ։ Լիքը ձև կար, ու դժվար թե զինվորականությունը չիմանար… Ինձ համար մեկ էր նաև’ առանցքային զինվորականները կամ պետության նախկին առաջին դեմքերը կորոշեին առաջին օրը գալ, երկրորդ թե երրորրդ, եթե, Աստված մի արասցե, իհարկե, որոշում չունեին մինչև վերջին մարդուն ճանապարհել ու իրենց «ճանանպարհել» հավերժություն իրենց տնօրինած գաղտնիքներով, կամ Աստծո կամոք ամենավերջում անտառներով, կածաններով հասնեին Հայաստան..

Եթե ոչ առաջինի մեջ են, ոչ երկրորդի, գալիս են խրոխտ դեմքով, ձեռքերը տնկած իրենց հանձնում են ադրբեջանցի հրոսակին, 4 ամսով եթե ոչ առհավետ իրենց ուղարկում ալիևյան բանտ, որ ինչ անեն? Որ ցուցմոնք տան Հայաստանի Հանրապետության ու իրենց դեմ? Որ պատմեն 2020-ից հետո Լաչինով ինչ է մտել? Որ պատմեն 44-օրյա պատերազմի մանրամասները? Որ պատմեն առաջին պատերազմի անցուդարձը? Բացատրեք ինձ հասկանամ, թե այդքան պետական գաղտնիք տնօրինողներն ինչու պետք է նման «անփույթ» վարքագիծ ցուցաբերեն…

Տեղյահ չէին Ադրբեջանում հարուցված քրգործերի մասին? Տեղյակ չէին, օրինակ, Գյանջայի կապակցությամբ հարուցված գործից? Բա որ տեղյակ էին, առևանգվածներից մեկը չգիտեր, որ թշնամին նաև ֆիքսել է գրառումներ, որից այդ օրը ես էի ահաբեկված, թե ինչպես է դա հնարավոր անել… Բա ոնց այդպիսի մարդիկ որոշեցին, որ քայլելով անցնելու են… Բա իրենց հայրենի աշխարհում, զինվորական լինելով, կածանների տեղ չգիտեին? Ասեին’ Հայաստանում տղերք կան, անց կկացնեին… Առանց կատակի…

Կարծում եմ’ միայն ես չէ, որ հասկանում է Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքները, թե ինչ տեղեկություններ կհայտնվեն թշնամու ձեռքում… Ու չգիտակցելով ասել, թե կանչել են Շուշի, գնում եմ, կամ գնալ թուրքի ձեռքն ընկնել… Ու 3 նախագահ մնալով դատարկված Արցախում ու Ստեփանակերտում, որտեղ թրքական ոստիկանության ու զինվորականության մեքենաները արդեն ազատորեն շրջում են…

Գոնե գայիք Հայաստան ու պատմեիք կատարվածը… Գոնե աշխարհին ասեինք, որ ուժի կամ դրա սպառնալիքի տակ կատարվածը միջազգային իրավունքի մեջ ուժ չունի… Բայց ձեզ Բաքու են տանում, որտեղ ասելու եք, որ ճնշում չի եղել…

Ում էլ որ թուրքերը դեռ պահելու են, մինչև Գրենադայի հանդիպումը, որպեսզի ցույց տան, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ կա Եվլախում…

Էլ ինչպես բացատրենք, որ Բաքվի ձեռքն ընկնելու դեպքում անգամ հերոսանալու կամ հերոսի մահով մահանալու մասին խոսք անգամ չի կարող լինել…

Սա 88-90 թվականը չի և հայ ժողովուրդն արդեն այդ կինոն մեկ անգամ տեսել է…
Հետգրություն. Գիտեք, թե վերջին շրջանում ինչու էի կոչ անում ղեկը հանձնել Սամվել Բաբայանին? Ոչ թե սիրելուց կամ վստահելուց. այլ որ նա քանի անգամ մահը մոտիկից ու դիմահար տեսել ու խույս է տվել, նա կարողանում է հաշվարկել ու զգալ տարածաժամանակային վթարային ելքերն ու հաջողության պատուհանները։ Նա բնատուր այդպիսին է ծնվել ու կոփվել….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ