Մովսես Հարությունյանը գրում է.
Արցախահայ մեր հայրենակիցների մեծ մասը սարսափում է ռուս անունը լսելիս ու առհասարակ ռուսական դրոշ տեսնելիս։
Իրական պատմություն եմ պատմում, որը տեղի ունեցավ 2-3 օր առաջ։
Արցախահայ ընտանիքներից մեկին պետությունը ժամանակավոր կեցության համար ուղարկել էր ՀՀ սահմանամերձ մի քաղաք (չթիրախավորելու համար անունը չեմ նշի), մարդիկ գնացել, այնտեղ 1-2 ռուսական դրոշ էին նկատել, լացակումած զանգել էին, թե եկեք, մեզ այստեղից շտապ տարեք` պատճառաբանելով, որ որտեղ ռուսական դրոշ են տեսնում, վախ ունեն, որ ռուսները կհանձնեն նաև այդ տարածքները։
Հ.Գ. Բայց մեր հայրենակիցներին պիտի վստահեցնեմ, որ Հայաստանը ոչ մեկին թույլ չի տա իր տարածքներից հանձնել այլոց ու որ ցանկացած պարագայում մեր պետության ինքնիշխան տարածքները ենթակա չեն որևէ սակարկման կամ զիջման։