Նանե Մանասյանը գրում է.
Հայ «քաղաքական մտքի» էվոլյուցիան․
«Ռուսը թույլ չի տա լայնամասշտաբ հարձակում Արցախի վրա» — 2016 թվական, Ապրիլյան 4-օրյա պատերազմ։
«Ռուսը հայկական կողմին կօգնի Արցախի վրա լայնամասշտաբ պատերազմի դեպքում», — 2020 թվական, նոյեմբերի 9-ի հայտարարություն։
«Ռուսը չէր կարող չճանաչված Արցախին օգնել, քանի որ միայն ՀՀ-ին օգնելու իրավապայմանագրային պարտավորություններ ունի, ՀՀ-ի վրա հարձակման դեպքում կօգնի» — 2022 թվական, սեպտեմբերյան ագրեսիա։
«Ռուս խաղաղապահի շնորհիվ Արցախում կյանքը խաղաղ, կայուն հուն կտմտնի», — Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ, քաղաքացիականների սպանություններ, առևանգումներ, Լաչինում ադրբեջանական անցակետ, Արցախի բլոկադա։
«Լավ-վատ, գետնի վրա ռուս խաղապահն է արցախցիների անվտանգությունն ապահովում», — 2023 թվական, սեպտեմբեր, խաղաղ բնակչությունն ուղիղ թիրախում, Արցախի հայաթափում ռուսների հայացքի ներքո։
«Ռուսը ոչինչ չէր կարող անել, ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչել Պրահայում 2022-ի հոկտեմբերին», — 2020 թվականի նոյեմբեր ու դեկտեմբեր, Պուտինը 44-օրյա պատերազմից օրեր անց ԼՂ-ն հայտարարում է Ադրբեջանի անքակտելի տարածք։
«ՀՀ արևմտամետ իշխանությունները եկած օրվանից փչացրեցին ՌԴ-ի հետ հարաբերությունները, ինչո՞ւ օգնեին», — մի րոպե, բա Սիրիա ուղարկված հայ-ռուսական զորախումբը, Ղազախստանում ՀԱՊԿ-ով ներքաղաքական իրավիճակին միջամտելը, Ուկրաինայի վրա հարձակումից հետո պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելը, ՄԱԿ-ում ռուսամետ քվեարկությունները, կեղծված ընտրություններում հաղթանակի առթիվ Լուկաշենկոյին շնորհավորելը։
«Չէ դուք չեք հասկանում, Փաշինյանը Պուտինին օդանավակայանում չդիմավորեց», — վաո՜ւ, ինչ ծանրակշիռ հակափաստարկ էր․․․
«Ահա թե ինչ է լինում ՌԴ-ին Արևմուտքով փոխարինել ցանկացող երկրների հետ» — մի րոպե, բայց ոնց որ ձեզ հետ ռազմավարական դաշնակցության պայմաններում էս ամբողջը տեղի ունեցավ։
«Անկախ ամեն ինչից, չի կարելի ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցությունից հրաժարվել, քանի որ, այո,՛ ռուսը լավ դաշնակից չէ, բայց շատ վատ թշնամի կարող է լինել», — հերթական փուչիկը սպասում է գմփալուն։
Ու էս ասող «վերլուծաբաները» առանց մի կաթիլ ամոթի, շարունակում են աջ ու ձախ իրենց «մտքի գոհարները» շաղ տալ հասարակության վրա։