Լյովա Եղիազարյանը գրում է.
<<Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը>>,-ընդդիմությանը ռևերանս է անում առաջին նախագահը;
Հոկտեմբերի 27-ից հետո հայտարարեցիք կանգնել Քոչարյանի կողքին,քառօրյայի ժամանակ՝Սերժի կողքին,իսկ 44-օրյայի ժամանակ ոչինչ չասացիք։
Սպասում էիք,որ պարտվենք ու թիրախավորեք վարչապետին;
Հետո պիտի համագործակցության կոչեր պիտի անեիք՝Ձեր բնութագրմամբ ավազակապետեր Քոչարյանին ուՍերժին,այնուհետև Վեհարանում պիտի հանդիպեիք նրանց ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար։
Երկու օր ռևանշիստները միտինգ չեն անում, գնահատում եք նրանց քայլը,բայց երբ Արցախում պատերազմ էր,նույն ռևանշիստները գրոհում էին կառավարության շենքը,Դուք լուռ էիք։
Ասում եք իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը ուժի մեջ է;
Բա ձեզանից ո՞վ է հաշիվ պահանջելու Քոչարյանին ու Սերժին Հայաստան բերելու համար,թե՞ 2007 թվականին հանրահավաքում Ձեր խոստովանությունը նրանց բերելու հարցում ժողովրդից ներողություն խնդրելը բավարար է;
Բա ձեզանից ո՞վ է հաշիվ պահանջելու մարտի 1-ին ժողովրդին զինված բանդաների դեմ մենակ թողնելու համար։Մենակ չասեք,թե տնային կալանքում եք եղել,ձայնագրությունում Դուք այն ժխտում եք։
Հաշիվ պահանջելու շատ բան կա;