Սամվել Բաբայանը, Քյոխը ու շատերը գան Հայաստան այդ երաշխիքի ներքո, իսկ Դավիթ Բաբայանին արգելված լինի?…Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Կեսգիշերով ու տասնյակ ժամեր անց ուղղակի չեմ հասկանում Դավիթ Բաբայանի գրառումը, մանավանդ որ մի ամբողջ օր լուր չեղավ նրանից…

Եթե Փաշինյան-Բլինկեն-ալիև հեռախոսազրույցներով երաշխիք է ստեղծվում Արցախից բռնի տեղահանվող մեր հայրենակիցների համար ու շուրջ 80.000 մարդ գալիս է, ներառյալ պատերազմներին մասնակցած հայտնի ու ոչ այնքան հայտնի հրամանատարներ, տղամարդիկ, ինչու պետք է Դավիթ Բաբայանը գնար Շուշի?…

Սամվել Բաբայանը, Քյոխը ու շատերը գան Հայաստան այդ երաշխիքի ներքո, իսկ Դավիթ Բաբայանին արգելված լինի? Գնա Շուշի, իմանալով, որ այնտեղ «արդար քննություն» կա? Հարցեր, հարցեր ու պատասխաններ չկան…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ