Ռուսական մանկական «Ձայնը» նախագծի եզրափակչի շուրջ ծավալված սկանդալը դեռ թեժ քննարկումների կիզակետում է։ Հեռուստաշոուի հաղթող ճանաչվեց երգչուհի Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելա Աբրամովան։
Հեռուստադիտողները սրա հետ չհամաձայնեցին՝ հայտարարելով, որ աղջիկն առաջինն է դարձել մայրիկի շաուբիզնեսյան կապերի շնորհիվ։
Առաջին ալիքը նույնպես կասկածեց հանդիսատեսի քվեարկության արդյունքների վրա։ Առաջին ալիքի ղեկավար Կոնստանտին Էրնստը խոստացել է հետաքննություն անցկացնի։
Մաքսիմ Գալկինն առաջիններից էր, որ սոցցանցերում շոուի արդյունքների մասին իր դժգոհությունն արտահայտեց։
«Գտնում եմ, որ արժանի հաղթող կլիներ Երժան Մաքսիմը, կամ Անաստասիա Իվանովան, կամ Նինո Չեսները։ Այս երեխաները ֆանտաստիկ բնատուր ձայներ ունեն։ Ես ապշատ եմ արդյունքներից։ Առաջին անգամ է, որ նման տրամադրությամբ են եզրափակում «Ձայնի» դիտումը», — իր ինսթագրամյան էջում ասել է հաղորդավարը։
Ավելի ուշ Մաքսիմը հավելեց, որ նախագծի մասնակից Երժան Մաքսիմն իր տաղանդով հիացրել է նաեւ Ալլա Պուգաչովային, ով հաղորդագրություններ է ուղարկել նրա օգտին։
Երեկ , ինչպես հայտնի է դարձել «КП»-ին Ալլա Բորիսովնան անձամբ է մխիթարել Ալսուի դստերը պարտված մասնակիցներին։
«Պուգաչովան 4 երեխաների հրավիրել է էլիտար ռեստորան», — ասել է «КП»-ի աղբյուրը։
Դեռ չհաստատված ինֆորմացիայի համաձայն երգչուհու հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նինե Չեսներն ու Ռոբերտ Բագրատյանը։
Այս մրցանակը պրիմադոննան ստեղծել է դեռ 2005թ․-ին։ Բեմի լեգենդը երեխաներին նվիրել է «Ալլա Պուգաչովայի ոսկե աստղ»։
Ամեն տարի երգչուհին պարգեւատրում է իրեն դուր եկած երիտասարդ տաղանդավոր երեխաներին եւ կայացած երաժիշտներին։ Ալլա Բորիսովնայի մրցանակն իրենից ենթադրում է ոսկե կուլոն, որը հիշեցնում է «Ա» տառը։ Բացի կուլոնից հանձնվում է դիպլոմ եւ դրամական պարգեւ՝ Ալլա Պուգաչովայի անձնական միջոցներից։ Գումարի չափն ամեն անգամ տարբեր է լինում։
Հայտնի է դարձել նաեւ, որ հրավիրված երեխաների հետ հանդիպել է նաեւ Լոբոդան։ Խոսակցությունների համաձայն երգչուհին իր կողմից նույնպես երեխաներին մրցանակներ է հանձնել։