Վանեցյանի հույսերն արդարացվեցին, Շահրամանյանը Արցախն ամբողջությամբ թողեց Ադրբեջանին

ԼՂ-ում Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո նախագահ կարգեցին Սամվել Շահրամանյանին և ընդամենը 10 օր անց Շահրամանյանի և մնացածի թեթև ձեռքով Ղարաբաղը կապիտուլյացիայի ենթարկվեց։  Փաստացի ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության համար 30 և ավելի տարի տված կռիվը հօդս ցնդեց, իսկ  Ղարաբաղը դատարկվեց հայերից։

Ուշագրավ է, որ  Շահրամանյանի ԼՂ նախագահ կարգվելուց հետո շտապեց շնորհավորել Արթուր Վանեցյանը։

«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարումն էական նշանակություն կունենա Արցախն այս դժվարին ժամանակներում արժանապատվորեն առաջնորդելու գործում», ասել էր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ  նույն Արթուր Վանեցյանը  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայտարարել էր՝

«Ավելի լավ էր՝ որևէ բան չստորագրեր, թողներ Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին»։

Փաստացի Վանեցյանի հույսերն արդարացվեցին, Շահրամանյանը Արցախն ամբողջությամբ թողեց Ադրբեջանի կազմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ