Էքսկլյուզիվ կադրեր պատգամավորի մասնակցությամբ քաշքշոցից

Ինչպես արդեն հայտնել էինք, Վայոց ձորւմ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրի հրապարակումից հետո Ս. Բագրատյան հերքել է, թե իր մասնակցությամբ որևէ միջադեպ է եղել՝ ընդգծելով, որ այդ ամենը ընդամենը հերյուրանքներ են:

Սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք հաստատում են Ս. Բագրատյանի և Ա. Սետրակյանի մասնակցությունը միջադեպին:

Հրապարակելով լուսանկարները, խորհուրդ ենք տալիս պատգամավորին և գյուղապետին մտածել, թե այս անգամ ինչպես են բացատրելու տեղի ունեցածն ու իրենց արարքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 27-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել էր, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

աղբյուրը՝ shamshyan.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ