ԼՂ իշխանության վերջին վատությունը հայ ազգին

Ինչպես արդեն հայտնի դարձավ, ԼՂ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը պետական համակարգը լուծարելու մասին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Ինչու՞ հենց հունվարի 1-ը։ Կարծես թե ոչ մի բան չէր խանգարում Ռուսաստանի շահերը սպասարկող ԼՂ դաշնակ նախագահին լուծարել ԼՂ պետական համակարգը օրինակ դեկտեմբերի 10-ին, 20-ին, 25-ին կամ ասենք դեկտեմբերի 28-ին։

Բայց ոչ, հունավարի 1-ը ընտրվել է հատուկ ու շատ պարզ պատճառով։ Որպեսզի այդ թվում նաև հունվարի 1-ը սուգ սարքեն հայ  ազգի համար։  Որպեսզի երբ անգամ երեխաները Ամանորին փորձեն ուրախանալ, բոլորին սաստեն ու հիշեցնեն, որ պետք է սգալ, քանզի հենց այդ օրը դադարեց գոյություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը։ Ու ինչպես միշտ կասեն, որ Փաշինյանն է մեղավոր, որ բոլոր տոները սուգ սարքեց։

Հուսանք, սա Ռուսաստանի շահերը սպասարկող ԼՂ իշխանության վերջին վատությունն էր հայ ազգին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ