Աֆղանստանում 19-ամյա աղջկան քարկոծելով սպանել են

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում Աֆղանստանում տղամարդկանց ամբոխը քարկոծում է երիտասարդ կնոջն` սպանելով նրան:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են մի քանի 10-յակ տղամարդիկ կանգնած փոսի շուրջբոլորը, որի մեջ սև բուրկա հագած կնոջը ողջ-ողջ թաղել են մինչև պարանոցի հատվածը: Տղամարդկանց մեկի հրահանգից հետո մյուս տղամարդիկ սկսում են հերթով քարեր նետել կնոջ գլխին:

19-ամյա Ռոկշանին ծնողներն  ամուսնացրել են իրենից տարիքով մեծ տղամարդու հետ: Ռոկշանանը փորձել է փախչել իր հասակակից տղամարդու հետ, սակայն երիտասարդ սիրահարներին բռնել են:

Տղային ճիպոտի հարվածներ են հասցրել, իսկ աղջկան` քարկոծման դատապարտել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ