«Լավ էլի, բան չասեմ»․ Փաշինյանը՝ ՀՀԿ֊ի կարգախոսի մասին

 

Փաշինյանը պատասխանել է. «Ես միշտ շփվել եմ, շփվում եմ ու շարունակելու եմ շփվել ժողովրդի հետ, իսկ վաղվա երթն ունի քայլելու բնույթ. կարող ենք ընտրական հարցեր շոշափել, կարող ենք՝ ոչ:

Հերիք ա Հայաստանում խոսել առանց հիմնավորումների: Ինձ ուզում եք արգելե՞լ: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին. չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը: Հարցազրույց են տալիս, ասում են՝ միջազգային չափանիշներով, իսկ ո՞ւր ա դա, հրապարակե՛ք»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա ընտրություններից, քանի՞ տոկոսի եք ձգտում, Փաշինյանն ասել է. «Դա որոշում է ժողովուրդը: Տրամաբանությունն ասում է, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ ՀՀԿ-ն ասելու է՝ վարչական ռեսուրսը չարաշահել են… Ձեզ թվում ա՝ ես նստած գրում եմ՝ էս սրան, էն նրա՞ն: Ժողովուրդն է որոշում՝ ով է լինի իշխանություն, ով՝ ընդդիմություն, ով դուրս մղվի դաշտից»:

Հարցին՝ ՀՀԿ-ի կարգախոսին ինչպե՞ս եք վերաբերվում, ասել է. «Հույս ունեի էդ հարցը չեք տա: Լավ էլի, բան չասեմ»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ