Երգիչ Վարդան Բադալյանը, որը ծնունդով Արցախից է, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս….»։
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 հազար 550 անձ:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նրանցից 11 հազարի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: