Այդպես Է դասավորվել, որ ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է կատարվում բրիտանական արքայական ընտանիքում, ականջի ծայրով լսել ենք եվրոպական միապետական իրադարձությունների մասին, բայց ոչ ոք չգիտի թե ինչ կա այնտեղ:
Շատերը լսած կլինեն Բրունեի մասին: Բրունեի ժառանգորդ Ալ-Մուհթադի Բիլլա Բոլկիախը ի ծնե երես առած է ճակատագրի կողմից։
Նրա բախտը բերել է այնքանով, որ երկրի ամենահարուստ մարդու առաջին զավակն է։Արքայազնն ավարտել է Բրունեի եւ Օքսֆորդի համալսարանը։
Ալ-Մուհթադին այդքան էլ հայտնի չէ լրատվամիջոցների շրջանում, որովհետեւ չի սիրում երեկույթներն ու նմանատիպ հանրային միջոցառումները։
Նա ղեկավարում է Բրունեի մինիստրների պալատը։ 2004-ին ամբողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նրա և 17-ամյա հասարակ բնակչուհու՝ Սարայի հարսանեկան լուսանկարներն էին։
16 տարեկան Սարային տեսնում է դպրոցում և սիրահարվում առաջին իսկ հայացքից:Բայց Սարան այդ ժամանակ որոշել էր կիսատ չթողնել ուսումը:Նրանց ամուսնությունը կայացավ իրենց ծանոթությունից 100 օր հետո, երբ լրացավ Սարայի 17 ամյակը:Նրանց հարսանեկան արարողությունը համարվում է 21-րդ դարի ամենաճող և լայնածավալ իրադարձությունը:
Այժմ արքայադուստրը մի քանի բարեգործական կազմակերպությունների անդամ է, պատվավոր արյան դոնոր, ինչպես նաև խոսում է մի քանի լեզուներով: Իր աշխատանքի համար Սարան ստացել էր «արևի արքայադուստր» մականունը և դարձավ հազարավոր Բրունեյի աղջիկների և կանանց համար վառ օրինակ:
Թվում է, որ շատ դեպքերում նա չպետք է ժամանակ ունենա իր ընտանիքի համար:Բայց ոչ, զույգը երեք զավակ ունի `երկու տղա և մեկ աղջիկ: