ԼՂ-ից Հայաստան տեղափոխված ցանկացած արցախցու պետք է ընդունել մեծ հոգատարությամբ.միևնույն ժամանակ տեղահանվածները պետք է ցուցաբերեն զգոնություն ու չտրվեն քաղաքական խարդավանքներին.Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ցանկացած արցախցու պետք է ընդունել մեծ հոգատարությամբ։

Պատերազմով անցած ու բռնի տեղահանված արցախցիները չափազանց շատ են կորցրել, տուն, ընտանիք, հարազատ ու հայրենիք են կորցրել։ Հայաստան տեղափոխված արցախցիներին պետք է պատել սիրով, հարգանքով ու հարազատի հոգատարությամբ փորձել լուծել նրանց առջև ծառացած խնդիրները։

Միևնույն ժամանակ Ղարաբաղից Հայաստան տեղահանվածները պետք է ցուցաբերեն զգոնություն ու չտրվեն քաղաքական խարդավանքներին։ Նույն խարդավանքներին տրվելով արդեն հայրենազրկվել են, հիմա ժամանակն է զերծ մնալ հույզերի վրա խաղացող արկածախնդիրներից ու պինդ կանգնել Հայաստանի ինքնիշխանության, պետականության կողքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ