«Սրանք դեռ տոնը պատկերացնում են Նունե Եսայանի համերգով, տղերքը դեռ հին տներն են ու դեռ չեն ջոկում…». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Քաղաքցու օրվա մասին ՀՀԿ-ականների արձագանքին ու կատարել է հետևյալ գրառումը.

Աաաաա չկամ։ Նախկին իշխանությունների ու մտահոգների մի քանի գրառում աչքովս ընկավ, թե բա՝ քաղաքացու տոնը մասսայական չէր։ Սրանք դեռ տոնը պատկերացնում են Նունե Եսայանի համերգով, վարչական լծակներով հրապարակ քշված ժողովրդով կամ ռաբիզ համերգի համար մարզերից Երևան եկած հանդիսատեսով։

Որքան հասկացա՝ շատ սիրուն, եվրոպական որակի թեթև տոն է եղել ՀՀ բոլոր մարզերում ու Երևանում, շատ բազմազան, երբ ամեն մեկը իրեն հետաքրքրող վայրն է գնում։ Անգամ հեռավոր Ոսկեվանում էր այդպիսին։ Ասես եվրոպական միփոքր քաղաքում լինեիր։

Առավոտից մարդիկ էլ ծառատունկ, էլ նկարների ցուցահանդես, էլ ուխտագնացություն մատուռ, էլ ֆոտոսեսիաներ, երեկոյան էլ համերգ, բաց դիսկոտեկա եկեղեցու ու մարզադպրոցի չքնաղ բակում։ Իսկապես, նախկին իշխանությունները կորցրել են իրականության զգացումն ու այն չափելու ինդիկատորները։

Տղերքը դեռ հին տներն են ու դեռ չեն ջոկում ժողովրդի նոր վարքագիծը… Հետո թող չնեղվեն, որ կրկին փոսում զգան…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ