Ստեծված վիճակում անհրաժեշտ է պաշտպանել կառավարության գործունեությունն ու Վարչապետի անձնական նախաձեռնությունները.Շիրինյան

Լևոն Շիրինյանը գրում է.

Հայտարարություն
Հայաստանի Քրիստոնեա — ժողովրդավարական կուսակցություն
ՔԺԿ անդամներին և համակիրներին, անձամբ իմ բազմահազար համակիրներին,
Հայաստանի Հանրապետության Վարչապետը այսօր իր Ուղերձում ասեց այն, ինչ հայության մտքին ու լեզվի վրա էր ամիսներ ի վեր և դիմեց բոլորիս միանալ Հայաստանի անկախության շարժմանը:
ՔԺԿ — ն, հավատարիմ իր քաղաքական ուղեգծին որպես այլընտրանք/ընդդիմություն, ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները և պաշտպանում առաջարկները:
Ամեն ինչ պարզ է, պայքարի նպատակն էլ` հստակ:
Արարչագործության Հայրենիք Հայաստանը հավերժ է, անկախության նրա երթը` անկասելի, պետականապաշտ աշխարհասփյուռ հավաքական հայության կամքը`անխորտակելի։
Ստեծված վիճակում անհրաժեշտ է պաշտպանել կառավարության գործունեությունն ու Վարչապետի անձնական նախաձեռնությունները:
ՔԺԿ — ն ժխտում է ամբողջապես և անմնացորդ պետականապիղծ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ` դրսում:
ՔԺԿ տեսակետները այսուհետ կարտահայտվեն ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի և ՔԺԿ փոխնախագահ` Հայկ Սուքիասյանի ելույթներում, վերլուծություններում և հանրային գործունեության այլ ձևերում, ՔԺԿ Գործադիր կոմիտեի գործունեության մեջ:
ՔԺԿ Նախագահ` Լևոն Շիրինյան։
Քաղաք Երևան, 24 սեպտեմբեր, 2023 թ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ