Մի կողմ թողնելով քաղաքական տարաձայնությունները միանում ենք ՀՀ վարչապետի առաջնորդած անկախության համար պայքարին .Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրել է.

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանուն Հանրապետւթյան կուսակցությունը, Քաղաքական խորհուրդը, կուսակցության տարածքային մարմինները, անդամները լիակատար աջակցություն են հայտնում և միանում

Հայաստանի անկախության համար պայքարին։

32 տարի անց Հայաստանն իրական անկախության իր առաջին քայլերն է անում։

Մի կողմ դնելով կուսակցական օրակարգերը, քաղաքական տարաձայնություններն ու անհամաձայնությունները Հանուն Հանրապետության կուսակցությունը միանում է Հայաստանի վարչապետի առաջնորդած անկախության համար պայքարին։

Հանուն Հանրապետության Կուսակցությունն իր ողջ ներուժը եւ բոլոր կարողությունները տրամադրում է Հանրապետության առաջնորդությանը եւ միավորում է իր ջանքերը բոլոր համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի հետ՝ հանուն Ազատ, Անկախ, Ինքնիշխան եւ Ժողովրդավարական Հայաստանի, ի պաշտպանություն պետության տարածքային ամբողջականության՝ ներկա եւ գալիք սերունդների առաջ իր պարտքի ողջ գիտակցմամբ եւ պատասխանատվությամբ։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24․09․2023թ

Երեւան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ