Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել։

Անկախության մասին վարչապետի տեսաուղերձի դեմ բողոքում ու զայրացած սմայլեր են դնում հիմնականում կորեացի, չինացի ու թայվանցի երիտասարդ աղջիկներ։

Բնականաբար սա երկիրը կեղծ լուրերով ողողելու ու ֆեյքերով հանրային տրամադրություններ ստեղծելու պլանի մի մասն է։

Չի ստացվելու, Հայաստանը լինելու է անկախ և ինքնիշխան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ