Ծիծեռնակաբերդում դրված ծաղիկների ծաղկաթերթերը հավաքվեցին՝ դրանք երկրորդ կյանք կստանան

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորական խմբի մասնակցությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացրել են ավանդական դարձած ծաղկահավաք:  Ծաղկաթերթերը հավաքելու աշխատանքները շարունակվել են նաև հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին:

Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին երկրորդ կյանք հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի համալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են. ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից, ցողուններից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ