Հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքական գործիչների և ուժերի խոսքում անկախություն, ազատություն և պետականություն բառերը քանի՞ անգամ եք լսել։
Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյան։
«Բացի Ռուսաստանին անդադար ու անվերապահ հավատարմություն հայտնելուց, այս մարդկանց ու ուժերի կողմից ուրիշ ի՞նչ գաղափար է երբևէ արտահայտվել, թե նախկինում, թե այժմ։ Էլ չեմ խոսում այդ գործիչների անցած ճանապարհի, կոռուպցիոն անցյալի, կրթության, պատրաստվածության, մասնագիտական որակների, կենսափորձի ու դավանած արժեքների մասին։
Էս մարդիկ, ուժերը 2021-ից զբաղեցնում են Հայաստանի իշխանության ընդդիմադիր սեգմենտը։ Բացի հրաժարական պահանջող հայտարարություններից, թուրք ու դավաճան ասելուց, ասյքան տարի ի՞նչ քաղաքական խնդիրներ են ներկայացրել, ինչպե՞ս են բացատրել Հայաստանի մարտահրավերներն ու ի՞նչ լուծումներ են առաջարկում ճգնաժամերից դուրս գալու համար։
Ե՞րբ է որևէ մեկը հոդաբաշխ կարծիք հայտնել պատերազմում պարտության պատճառների, դրանց լուծման ուղիների, Հայաստանի արտաքին, պաշտպանության ու անվտանգության խնդիրների, ռազմական շինարարության, սպառազինման ծրագրերի, ռազմական դոկտրինի, ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի տնտեսական ու ռազմական մրցունակության, Հայաստանի անկախության ու ինքնիշխանության և դրանք պաշտպանելու վերաբերյալ։
Դուք այսքան արհավիրքներից հետո Էրդողան ու Պուտինին եք ցիտում։ Ձեր տերերը Զախարովան, Մարգարիտա Սիմոնյանը, Կաբաևան և Սոլովյովն են։ Ո՞վ է ձեզ լուրջ ընդունում»,– գրել է նա։