Զարհուրելի կադրեր. ինչ է կատարվում «Поле Чудес»–ի եթերից հետո

Այս հեռուստաշոուն հայտնի է գրեթե բոլորին: Հաղորդավարին նվերներ են բերում Ռուսաստանի և արտասահմանի տարբեր ծայրերից, բայց ի՞նչ է կատարվում այդ բոլոր նվերների և հյուրասիրությունների հետ։

Ծրագրի ավարտից հետո դահլիճում նստած հանդիսատեսը բառացիորեն նետվում է դահլիճի կենտրոն և թռցնում այն ամենը, ինչ դրված է անիվի վրա։

Յակուբովիչը խոստովանում է, որ հաղորդման ավարտից հետո փախչում է դահլիճից, որպեսզի չտուժի ամբոխի հրմշտոցից։

«Որովհետև բոլորը նետվում են դեպի անիվը և ուտում են ամեն ինչ, ինչ բերել են,– պատմում է հեռուստահաղորդավարը։- Ընդ որում՝ դա պետք է տեսնել։ Թխվածքները խցկում են գրպանները, ծոցը… Անհավանական բան է կատարվում։ Ադմինիստրատորները միայն գոռում են. «Զգույշ, երեխաներին ոտքի տակ չգցեք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ