Համացանցի նոր վիդեոբոցը. Քաղաքապետարանի աշխատակիցը խաչակնքվում է ավագանու հարցից հետո

Համացանցում հայտնվել է Երևանի քաղաքապետարանի վագանու նիստի տեսագրությունից մի հատված, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցը խաչակնքվում է ավագանու` Գրիգոր Երիցյանի  հարցից հետո:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ:

«Մենք արդեն տեղեկացրել ենք աշխատողներին, և ես այդ մասին ուզում եմ տեղեկացնել նաև Ավագանու խորհրդի անդամներին, որ ողջ աշխատակազմին կտրվեն եռամսյակային պարգևավճարներ։

Անձնակազմն աշխատել է օր ու գիշեր` կատարելով 3–4 անգամ ավելի շատ աշխատանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իրենց նվիրյալ աշխատանքի համար նրանք պետք է պարգևատրվեն», – ասաց Մարությանը` նշելով, որ անձամբ ինքը պարգևավճար չի ստանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ