Ղարաբաղի հայերի ներկայացուցիչը հայտարարել է Բաքվի հետ համաձայնության բացակայության մասին

Եվլախում այսօր տեղի ունեցած հանդիպման ղարաբաղյան կողմի ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանը հայտարարել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության գալ չի հաջողվել:

Ըստ նրա՝ համատեղ համաձայնագիր չկա, քանի որ առաջիկայում պետք է համաձայնեցվեն որոշակի մանրամասներ:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունն այսօր մեկնել էր Եվլախ, որտեղ ընթացան բանակցություններ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև:

Սրան զուգահեռ, ադրբեջանական կողմը կրակում էր Ստեփանակերտի ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ