Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը և Ալիևը նշել են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ռուս խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։

«Երկու կողմերը նշել են Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ԼՂՀ-ի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին»։

Ղեկավարները պայմանավորվել են նաև ակտիվացնել Հայաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցային գործընթացը, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։

Ալիևը հաստատել է, որ Բաքուն պատրաստ է համագործակցել ռուս խաղաղապահների հետ՝ Լեռնային Ղարաբաղում դեէսկալացիայի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ