![]()
«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով.
«Կրակոցներ այժմ էլ կան, բայց քանակը նվազել է 12․45-ի դրությամբ, իսկ նկարը արվել է 12։40-ին՝ Հրապարակում։
Թշնամին չի հասել և դրոշ չի դրել այստեղ»:
Հիշեցնենք Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Այս մասին հայտնում է ԼՂ ՆԳՆ-ն՝ նշելով, որ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք մնալ ապաստարաններում:
Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()