![]()
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Այս մասին հայտնում է ԼՂ ՆԳՆ-ն՝ նշելով, որ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք մնալ ապաստարաններում:
Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()