![]()
Ինչպես հայտնի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն ադրբեջանական Եվլախ քաղաքում է:
Ադրբեջան մեկնած պատվիրակության կազմում ԼՂ հայերին ներկայացնելու է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը:
![]()
Ադրբեջանական կողմից բանակցությունները վարելու է պատգամավոր Ռամին Մամեդովը, ով պատասխանատու է Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի հետ շփումների համար։
![]()
Ռամին Մամեդովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակվել էր այս տարվա մարտին՝ Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։
Մինչ այս, նա Խոջալուում մեկ հանդիպում է անցկացրել հայ բնակիչների ներկայացուցիչների հետ՝ ռուս խաղաղապահնեի մասնակցությամբ:
![]()