Հիմա ո՞վ է թուրքը, Մոսկվայի դեմքը փրկելու համար տասնյակ կյանքեր եք զոհաբերել, որ ի՞նչ անեք. Աթանեսյան

Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անդրադառնալով վերջին ժամերին ԼՂ–ում տեղի ունեցած իրադարձություններին։

«Հիմա ո՞վ է թուրքը: Նա՞, ով ասում էր պետք է գնալ Բաքվի հետ երկխոսության եւ կարգավորել գոնե օրախնդիր հարցերը, թե՞ նա, ով Արցախը Սարդարապատ էր հռչակում: Հանուն ինչի՞: Մեկ տող հաղորդագրության, որ ընդունում են կրակը դադարեցնելու մասին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկությու՞նը:

Մոսկվայի դեմքը փրկելու համար տասնյակ կյանքեր եք զոհաբերել, որ ի՞նչ անեք, ով հացկատակ գործակալներ: Դուք եւ Իլհամ Ալիեւը նույն տեսակից եք, երկուսդ էլ Պրիմակովի զավակն եք»,– գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ