Արցախի բոլոր պաշտոնյաների ունեցվածքը բռնագանձել եւ ստեղծել ունեզրկված ու բռնատեղահանված արցախցիների օգնության հիմնադրամ.Վ . Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրում է

Հայաստանի կառավարությունից պահանջում եմ, այո՝ պահանջում եմ կալանք դնել Արցախի բոլոր պաշտոնյաների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեցած անշարժ գույքի եւ բանկային հաշիվների վրա, առանց դատական քաշքշուկների բռնագանձել եւ ստեղծել ունեզրկված ու բռնատեղահանված արցախցիների օգնության հիմնադրամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական զորակազմի հրամանատարության առաջարկությունը։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինվորական անձնակազմի դուրսբերման, ինչպես նաև ԶՈՒ-ի զինված կազմավորումների լուծարման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափման մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ