Լևոն Շիրինյանը գրում է.
Հայրենակի’ց.
Ինչպես տեղեկացված եք, Արցախում «կոալիցիոն իշխանությունը» ,ըստ էության, ռուս խաղաղապահ կոչված կոնտինգենտի հրամանատարությանը համախորհուրդ, կապիտուլյցիայի է ենթարկվել։
Դուք տեղեկացված եք, որ ես ամիսներ ի վեր պահանջում էի ԱՀ-ում իշխանությունը հանձնել Սամվել Բաբայանին։Սակայն, ինչպես տեսաք, նրանք մնացին անհաղորդ որեէ հորդորի։
Ստեղծված վիճակում, եթե երկար չշարունակեմ, մեր բոլորի խնդիրը դառնում է Հայաստանում իրավիճակը պահել կայուն և կառավարելի։Հետագան ցույց կտա մեր գործողությունների ընթացքը ։
Պարզապես ուզում եմ զգուշացնել, որ բոլորիս ջանքերը պիտի կենտրոնանա ազատ ու անկախ պետականության պահպանման ու զարգացման վրա, գիտակցելով, որ ՀՀ անկախության կորուստը կլինի մեր դարավոր երթի վերջը։