Մարտունու ուղղությամբ,14:30-ի սահմաններում, թշնամին վերսկսել է հրետանային հարվածներ հասցնել.Դավիթ Թորոսյան

Մարտունու ուղղությամբ,14:30-ի սահմաններում, թշնամին վերսկսել է հրետանային հարվածներ հասցնել։ Այս պահի դրությամբ առկա տվյալներով, հրետակոծությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, երեկ պաշտոնապես հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ դրանք որակելով հորինված տերմինով՝ որպես «տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություններ»:

Ժամը 13:00-ից սկած՝ գնդակոծվել են Ստեփանակերտն ու մյուս շրջանները:

Քիչ ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահներին նախապես տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն սկսելու մասին:

Ժամը 22:30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղն ունի 32 զոհ, 200-ից ավելի՝ վիրավոր: Սրանք, սակայն, թվեր են միայն բնակավայրերից, որտեղ կա կապի հասանելիություն և հնարավոր է եղել ճշտումներ իրականացնել: Մի շարք համայնքների հետ հնարավոր չէ կապ հաստատել, այդ համայնքներում բնակչության մասին փաստեր հավաքելն անհնար է, բացի այդ, դեռևս հնարավոր չէ տվյալներ ստանալ ԼՂ դիրքերում կորուստների մասին:

Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ, ԱԹՍ-ներ, ավիացիա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ