«Համոզվա՞ծ եք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վենդետա չի լինի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրւյցում ասել է.

Այն ինչ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, բոլորը ձեր աչքի առջեւ է. իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ նրա առողջական վիճակը շատ վատ է եւ նրա նկատմամբ վենդետա է իրականացվում:

«Այդ հարցով դիմեք դատական ու քննչական մարմիններին: Հիմա մարդիկ կան, որ գրավով ազատ են արձակվել, հետո կալանավորվել են: Դա իրավական գործընթաց է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ