Հաղորդումներ կան, որ ԼՂ-ի բնակավայրերը նույնպես ենթարկվում են հրետակոծության. Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ԼՂ-ին

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ «տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»:

Հաղորդումներ կան, որ ԼՂ-ի բնակավայրերը նույնպես ենթարկվում են հրետակոծության։

«Թշնամին թիրախավորել է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով և սեփական աղբյուրների տեղեկություններով հարվածներ են հասցվել հրետանային միջոցներից։

Տվյալները վերջնական և 100%-ոց տեղից ճշտված չեն, քանի որ Արցախ հնարավոր չէ կապվել։ Տվյալներ ունենալուն պես, կգրեմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ