Հայ տղան գերմանական «Ձայն» շոուի եզրափակիչ փուլում բոլորին ստիպել է արտասվել

11–ամյա Դավիթը հասել է «Ձայնը. երեխաներ» շոուի գերմանական տարբերակի եզրափակիչ փուլ։

Եվ թեև հաղթող են ճանաչել այլ մասնակցի, այդուհանդերձ եզրափակիչ հասնելու փաստն արդեն իսկ մեծ ձեռքբերում է նրա համար։

Ժյուրիի անդամները «կույր լսումների» փուլում պայքարել են Դավիթ Նիկոլայանի համար. նրանց այդքան դուր է եկել 11–ամյա հայի ելույթը։

Հանդիսատեսն արտասվել է, ժյուրիի անդամները հոտնկայս ծափահարել են։ Ի դեպ, դահլիճը պարբերաբար թնդում էր ծափահարություններից դեռ Դավիթի ելույթի ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ