«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ակնհայտ ընտրախախտումով՝ լռության օրվա կարգը խախտելով շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ հակաքարոզչությունը։
Բազմահազար դոլարների ֆեյսբուքյան գովազդները զուգակցվում են նույն առանցքի ուժերին սատարողների և այդ ուժերի թեկնածուների ֆեյսբուքյան ապոկալիպտիկ գրառումներով։
Որոնցում վերջիններս հենց իրենք կատարելով ընտրախախտում՝ խախտելով լռության պահանջը, մեզ ինչ-որ մեղադրանքներ են առաջադրում։