«ՀՀԿ-ն 20 տարիա էնքան բան ա արել, որ կարող ա չկարողանա քայլել փողոցով». Նիկոլ Փաշինյան

«Իմ Քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն սկսելու է Շիրակի մարզից՝ Գյումրիից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր փորձը ցույց է տալիս, որ ինչ սկսվում է Գյումրիից, լավ ավարտ է ունենում, այնպես որ՝ բոլորին խորհուրդ եմ տալիս ամեն ինչ Գյումրիից սկսել», — կատակեց Փաշինյանը։

Անդրադառնալով իր գլխավորած դաշինքի նախընտրական կարգախոսին ու դիտարկմանը՝ քննարկվում է արդյոք «Նիկոլ՝ վարչապետ» տարբերակը՝ վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց.

«Այս ընտրություններն ինչ-որ առումով, այսինքն՝ հենց ուղղակի առումով վարչապետի ընտրություններ են, ու կարող են լինել վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ