Վասյա Արշակյանը գրում է.
Ինչ-որ տարօրինակ կապեր ու ֆինանսավորում ունեցող մի երիտասարդ հրապարակում է արել ի թիվս այլոց նաև իմ նկարով և անվամբ ու պնդում է, թե այսօրվա երթին իմ մասնակցությունը «վարչական ռեսուրսի» չարաշահման հետևանք է ու պայմանավորված է այն հանգամանքով, որ ես հանդիսանում եմ պետական ծառայող։
Այդ տարօրինակ կապեր ու ֆինանսավորում ունեցող երիտասարդին ուզում եմ տեղեկացնել, որ 2016-ից հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Դա այն ժամանակներն էին, երբ մեր հայացքների համար մենք հալածվում ու զրկանքներ էինք կրում ու պայքարում Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար։ Զարմանալիորեն արդարության ու ժողովրդավարության այս մարտիկը այդ օրերին հանրային դաշտում չկար, դե կամ ֆինանսավորում չուներ, ու կամ երկրում ոչ մի պրոցեսից դժգոհ չէր։
Ինչևէ, ևս մեկ անգամ ասեմ՝ 2016-ից ՔՊ անդամ եմ, մասնակցել եմ կուսակցության գրեթե բոլոր հանրահավաքներին ու երթերին ու շարունակելու եմ դա անել։ Դե իսկ ջահելն էլ երևի ընտրություններից հետո իր բաժին փողը կստանա ու մարան կմտնի, ինչպես մտած էր մինչև 2018-ը։