Լինելով պետական աշխատող` ծիծաղով եմ կարդում նման գրառումները ու ահազանգերը. Մ. Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Զավեշտալի են մամուլում տարածվող տեղեկությունները, թե գործող իշխանությունը ստիպում է պետական կամ համայնքային աշխատողներին մասնակցել ՔՊ-ի կողմից կազմակերպված այսօրվա երթ-հանրահավաքին։

Լինելով պետական աշխատող` ծիծաղով եմ կարդում նման գրառումները ու ահազանգերը, քանի որ ինքս ոչ մեկից ոչ հրավեր, առավել ևս ոչ մի հորդոր չեմ ստացել մասնակցելու որևէ հավաքի կամ երթի ու չեմ էլ պատրաստվում մասնակցել։

Հաճելի է լինել նման ժողովրդավարական երկրի պետական կառույցի աշխատակից, ով կարող է ազատորեն որոշել ինչին մասնակցի, ինչին` չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ