Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս թիմին վստահաբար կարելի է վստահել Երեւան մայրաքաղաքի կառավարումը:
Հիշեցնենք՝ Հանրայինի եթերում երեկ հեռուստաբանավեճ էր՝ առաջիկա Երևանի ավագանու ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ: