Քաղաքականությունը ուրիշների ձեռքով գրված սցենարով տեքստերի վարժ ընթերացանություն չէ․ Գալջյանը՝ Մարությանի՝ բանավեճից խուսափելու մասին

Բանավեճից խուսափելու իրական խրոնիկան հետևյալն է. ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արեմն Գալջյանը։

1. Հայկ Մարությանը հրաժարվել է Ֆակտորի եթերում բանավեճից, նրա շտաբից հայտնել են, որ նա կմասնակցի միայն Հանրայինի եթերում բանավեճին։
2. Մարությանը հրաժարավել է բանավիճել Հանրայինի եթերում՝ դա պատճառաբանելով լրագրող Պետրոս Ղազարյանի նկատմամբ իրենց անվստահությամբ։
3. «Քաղաքացիական պայմանագրի» շտաբը տարածում է հայտարարություն, որում մատնանշում է, որ իրականում Հայկ Մարությանը խուսափել է բանավիճել նաև Ֆակտորի եթերում, որտեղ Պետրոս Ղազարյանը չկա։
4. Մարությանի շտաբը հայտնում է, որ «բանավոր հրավերը բավարար հիմք չէ, և իրենք հետևաբար չեն հրաժարվել բանավեճից»։
5. Ֆակտորը իր էջում հայտարարություն է դնում՝ բանավեճի հրավիրելով Մարությանին և Ավինյանին։
6. Մարությանի շտաբը հայտնում է, որ հարաժարվում է, մասնակցել նաև այդ բանավեճին, այս անգամ դա պատճառաբանելով ժամանակի սղությամբ։
Հ.Գ. Կարծում եմ՝ ճիշտ կլինի վերջապես խոստովանել առաջինը ինքներդ ձեզ, որ քաղաքականությունը ուրիշների ձեռքով գրված սցենարով տեքստերի վարժ ընթերացանություն չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ