Ռոբերտ Քոչարյանի աջակից Լարիսա Ալավերդյանի դուստրը Հայկ Մարությանի գլխավորած նախընտրական ցուցակում պայքարում է Երևանում իշխանության գալու համար

Երևանի նախկին քաղաքապետ, «Կարգին Հայկոյի»՝ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի ՏԻՄ ընտրությունների նախընտրական ցուցակի 12-րդ համարը զբաղեցնում է Ռոբերտ Քոոչարյանի օրոք ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան աշխատած, ապա նույն Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ պաշտոնից հեռացված, ապա, հեղափոխությունից հետո մոլի քոչարյանական դարձած, ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Լարիսա Ալավերդյանի դուստրը՝ Նարինե Արամյանը։

Նշենք, որ 43-ամյա Արամյանն աշխատում է որպես մշտադիտարկող «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկում։ Նա հայտնի է նաև որպես իրավապաշտպան, կենդանիների պաշտպան, հանրության մի մասն էլ Արամյանին որպես փոձագետ ծանոթ է մասնավորապես «Կիսաբաց լուսամուտներ» թոք֊շոուից։

Նկատենք, որ նախկին ընդդիմադիր պատգամավոր Ալավերդյանը նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամներից է։ Այդ նախաձեռնության անդամներից է նաև տիկնոջ երբեմնի գործընկեր, Քոչարյանի կողմից աջակցվող «Մայր Հայաստան» դաշինքի երկրորդ համար, Քոչարյանին ժամանակին ցիցը հանող Զարուհի Փոստանջյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ